Հայկական բանակի իրականացրած հերթական փայլուն գործողությունը

Հայկական բանակի իրականացրած հերթական փայլուն գործողությունը

Հայկական զինուժը հատուկ գործողության արդյունքում տարհանել է նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմինները: Խոցման օրից սկսած հայ օդաչուների մարմինների վերադարձի հարցը քննարկվում էր միջազգային մակարդակով: Բայց գործը տեղից չէր շարժվում: Ակնհայտ էր, որ խնդրի լուծումը հնարավոր է բացառապես սեփական ուժերով:

ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը մեկնաբանել է հայկական զինուժի կատարած գործողությունը՝ նշելով, որ հակառակորդի կորուստներն պաշտոնապես հայտարարվող երկու զոհից ավելի շատ են: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը  Facebook սոցիալական ցանցի իր տիրույթում կատարած գրառման մեջ նշել է. «Հաշվի առնելով հակառակորդի չափազանց մեծ կրակային և այլ հակազդեցությունները` այս գործողությունները բնույթով և բարդությամբ աննախադեպ էին»:

Դեռ մի քանի օր կլսենք նրանց անունները, ովքեր, բնականաբար, մահացած կլինեն տարբեր պատահարներից: ԼՂՀ հատուկ նշանակության ուժերը իրենց տոնի օրը փայլեցին: Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն, իսկ սև հրանոթները լռում են:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում