Սյունեցի ժամկետային զինծառայողների հանդիպումը հարազատների հետ

Սյունեցի ժամկետային զինծառայողների հանդիպումը հարազատների հետ

Պաշտպանության նախարարությունն արդեն մեկ տարուց ավելի է՝ «Մեր բանակը մեր տունն է և մեր ամրոցը» կարգախոսով միջոցառումներ է իրականացնում: Նախաձեռնության հերթական հանդիպումը զինծառայողների ծնողների հետ Կապանում էր: Հանդիպմանը մասնակցում էին ԶՈՒ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարական կազմը, Սյունիքի մարզից զորակոչված ավելի քան 40 պարտադիր ժամկետային զինծառայողներն ու նրանց ծնողները:

Հանդիպման ժամանակ զորամիավորման հրամանատար Օնիկ Գասպարյանը  երախտագիտության խոսքեր ուղղեց զինվորների ծնողներին, ում որդիները պատվով պաշտպանում են հայրենիքի սահմանները:

Միջոցառման ընթացքում  լավագույն զինվորները պարգևատրվեցին կարճաժամկետ արձակուրդով, ծնողներն էլ՝ շնորհակալագրերով:  

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում