Ավարտվել է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ղրղզստան

Ավարտվել է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ղրղզստան

Ավարտվել է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն: Առավոտյան նախագահ Սարգսյանը Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի հետ այցելել է Արաշան համայնքում գտնվող Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել:

Պատվիրակությունների ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել նաև Ղրղզստանում 1916թ. ողբերգական իրադարձությունների ընթացքում զոհվածների հիշատակին:

Սերժ Սարգսյանը Բիշկեկում նախօրեին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով և անդարադարձել նաեւ ղարաբաղյան հակամատության թեմային՝ շարադրելով Հայաստանի դիրքորոշումը. այն է` հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև խելամիտ փոխադարձ փոխզիջումների վրա: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում