ՄՄերի Եգորյան

2021-ին կմեկնարկի Երևանի կենտրոնը շրջանցող նոր՝ Արշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը

2021-ին կմեկնարկի Երևանի կենտրոնը շրջանցող նոր՝ Արշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը

Բաբաջանյան-Աշտարակ և Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների շինարարական աշխատանքները կավարտվեն 2021 թվականին: Այդ մասին Երևանի ավագանու նիստում հայտնեց քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը: 

Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարի կմեկնարկի նոր՝ Արշակունյաց-Իսակով ճանապարհահատվածի շինարարությունը:  

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ Բաբաջանյան-Աշտարակ և Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների շահագործմամբ կթեթևանա մայրաքաղաքի տրանսպորտային լարվածությունը, հնարավոր կլինի շրջանցել Երևանի կենտրոնը՝ չծանրաբեռնելով երթևեկությունը: 

Ինչ վերաբերում է նոր նախագծին, ապա, ըստ քաղաքապետի, այն գրեթե ամբողջությամբ կլիցքաթափի Արշակունյաց պողոտան, մասնավորապես, Կրկեսին հարակից տարածքը:

Հ.Մարությանը հայտնեց նաև, որ առաջիկա երեք տարում Արշակունյաց փողոցում կկառուցվեն նաև բազմաբնակարան և հանրային նշանակության շենք-շինություններ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում