ՄՄարի Կոստանյան

Եվրոպական որոշ երկրների դեսպաններ կանչվել են ՌԴ արտգործնախարարություն

Եվրոպական որոշ երկրների դեսպաններ կանչվել են ՌԴ արտգործնախարարություն

ՌԴ արտգործնախարարությունն Ալեքսեյ Նավալնիի և ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների առնչությամբ եվրոպական մի քանի երկրի դիվանագետների կանչել է գերատեսչություն: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչություն են կանչվել Ֆրանսիայի դեսպանը, Շվեդիայի դեսպանության ներկայացուցիչը և Գերմանիայի մշտական փոխդեսպանը:

Նավալնիի գործի կապակցությամբ Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի, մասնավորապես, ՌԴ վեց քաղաքացիների և մեկ կազմակերպության դեմ:

Նոյեմբերի սկզբին Ռուսաստանը հայտարարել էր պատասխան քայլերի մասին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում