Ազգային ժողովը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը վստահեց Արթուր Դավթյանին

Ազգային ժողովը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը վստահեց Արթուր Դավթյանին

Արթուր Դավթյանի թեկնածությունն առաջադրել էր հանրապետության նախագահը: Նա ընտրվեց փակ-գաղտնի քվեարկությամբ՝ 97 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ: Երկօրյա քննարկումներից հետո խորհրդարանական խմբակցություններն արտահայտել էին իրենց դիրքորոշումները: ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները կողմ են քվեարկել, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն չեն մասնակցել քվեարկությանը, իսկ ՕԵԿ պատգամավորները քվեարկել են ազատ: Նորանշանակ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար՝ հայտարարելով, որ գիշերուզօր աշխատանքով ամեն ինչ անելու է՝ դատախազության առջև դրված խնդիրներն արդյունավետ լուծելու, սպասումներն արդարացնելու համար:

ԱԺ նիստերի մանրամասները  դիտեք Առաջին լրատվականի թողարկումներում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում