Տարհանվել են խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներից երկուսի մասունքներն ու մեկի դին

Տարհանվել են խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներից երկուսի մասունքներն ու մեկի դին

Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը՝ ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են հատուկ նշանակության գործողության, որպեսզի պարզեն նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում։

Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ մասեր:

Հատուկ նշանակության գործողության  ընթացքում շարքից հանվեց հակառակորդի երկու զինվոր: Պաշտպանության բանակը կորուստներ չի կրել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում