ԱԺ 5 խմբակցություններ համաձայնեցին վերահսկել ընտրական գործընթացները

ԱԺ 5 խմբակցություններ համաձայնեցին վերահսկել ընտրական գործընթացները

Ազգային ժողովի 5 խմբակցություններ (բացառությամբ «Ժառանգության») ստորագրեցին ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության մեխանիզմների ներդրման վերաբերյալ համաձայնագիրը:

Համաձայնագրով նախատեսվում է քվեարկությունից հետո հրապարակել ընտրողների կողմից ստորագրված ցուցակները, ինչպես նաև ընտրական բոլոր տեղամասերում տեղադրել տեսախցիկներ և տեսանկարահանել ողջ ընտրական գործընթացը:

Այս պահանջների կատարման վրա սկսած առնվազն 2011-ից պնդում էին հիմնական ըննդիմադիր ուժերը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը փաստաթղթի ստորագրումից առաջ հայտարարեց, որ ստորագրվող փաստաթուղթն այն է, ինչ երկար տարիներ իշխանություններից  պահանջում էին քաղաքացիական հասարակությունը, ընդդիմադիրները:

«Ես չեմ կարող չխոսել նաև իշխանությունների քաղաքական կամքի մասին: Որքան էլ մենք հակասություններ ունենք, ես չեմ կարող դա չնշել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ովքեր այս ընթացքում ակտիվ աշխատել են մեզ հետ: Ես համոզված եմ, որ անմիջապես կլինի միջազգային արձագանք», - նշեց Զուրաբյանը: Այնուհանդերձ, նրա խոսքով, ստորագրված փաստաթուղթը երաշխիք չէ մաքուր, ազատ ընտրությունների, սակայն այն լուրջ հիմնաքար է, որի վրա կարելի կլինի կառուցել ազատ արդար ընտրությունների իրողությունը Հայաստանում: 

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հերթին կարևորեց ձեռք բերված համաձայնությունը: Նրա խոսքով՝ հարկավոր է ներդնել մեխանիզմներ, ինչի արդյունքում հանրության մոտ կվերանան բոլոր կասկածները ընտրական գործընթացի թափանցիկության վերաբերյալ:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ևս գոհունակություն հայտնեց ձեռք բերված համաձայնության վերաբերյալ:

«Մենք ունենք քաղաքական տարբեր դիրքորոշումներ, ինչը ժողովրդավարության հիմքն է, և այն հանգամանքը, որ  մեզ հաջողվել է երկխոսել, սա ամենակարևորն է: Ես հույս ունեմ, որ ապագա խորհրդարանում երկխոսելու կարողությունը կշարունակվի: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում