ՆՆարեկ Սահակյան

Իմ կանխատեսմամբ՝ 6 ամսվա ընթացքում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Մարուքյան

Իմ կանխատեսմամբ՝ 6 ամսվա ընթացքում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Մարուքյան

Եթե ընտրական օրենսգիրքը փոխվի, ընտրությունները պետք է անցկացվեն 6 ամիս հետո, դա Վենետիկի հանձնաժողովի պահանջներից է, իսկ եթե չփոխվի, կարող ենք անցկացնել վաղը, սակայն հավասար պայմաններով: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ դեռևս որևէ քննարկում չի եղել: 

«Հավասար պայմաններով ընտրություններ կարող ենք կազմակերպել միայն մենք, եթե ինձ եք հարցնում: Պետք է կայանան այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքները չվիճարկվեն»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ իր կանխատեսմամբ՝ 6 ամիս հետո տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Ով կանի չգիտեմ, բայց 6 ամսվա ընթացքում կլինեն ընտրություններ»,- նշեց նա:  

Անդրադառնալով ընդդիմության մանդատները վայր դնելու հնարավորությանը՝ Մարուքյանն ասաց, որ նախ՝ հանրային նման պահանջ չկա, ապա անգամ եթե մանդատները վայր դնեն, ապա խորհրդարանը չի ցրվի, իրենց փոխարեն ԱԺ կգան ցուցակի հաջորդ համարները: «Այդ ցածր իրավագիտակցության արդյունքում ձևավորված պահանջը պետք է դուրս գա օրակարգից»,- ասաց նա: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում