ՄՄարի Կոստանյան

Թուրքիայի հետ հարաբերություններում Ֆրանսիան հավատարիմ է հստակ դիրքորոշմանը. Մակրոն

Թուրքիայի հետ հարաբերություններում Ֆրանսիան հավատարիմ է հստակ դիրքորոշմանը. Մակրոն

Այսօր Բրյուսելում մեկնարկել է Եվրախորհրդի երկօրյա գագաթնաժողովը: Եվրամիության ղեկավարների հանդիպման օրակարգը բավականին հագեցած է, որի շրջանակում քննարկվելու է հարցերի լայն շրջանակ: Թեմաներն առնչվում են Քովիդ-19 համավարակին, կլիմայական փոփոխություններին, հակաահաբեկչական պայքարին, ԱՄՆ-ի, Եվրամիության հարավային հարևան երկրների և Թուրքիայի հետ հարաբերություններին: Բրյուսելյան գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մասնավորապես, անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին:

«Ինչ վերաբերում է մեր հարևանությանը, մասնավորապես՝ Թուրքիայի հետ հարաբերություններին.  Ֆրանսիան շարունակելու է հավատարիմ մնալ հստակ դիրքորոշմանը: Մենք պետք է հետևողական լինենք հոկտեմբերին ընդունված որոշումներին, Թուրքիային ուղղված պահանջներին ու դրանից բխող բոլոր հետևանքներին: Մենք պետք է պաշտպանենք Եվրամիության երկրների ինքնիշխանությունն ու կայունությունը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում