ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: 

Միջպետական հարաբերությունների զարգացման գործում Հանրապետության Նախագահը կարևորել է դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը, նշելով, որ այդ հարաբերությունները նոր նախաձեռնություններով ավելի ամրապնդելու և դրանց նոր դինամիկա հաղորդելու առումով մեծ ակնկալիքներ կան երկու երկրների դեսպաններից:

Կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, քաղաքական երկխոսությանը զուգահեռ՝ առևտրատնտեսական կապերի սերտացմամբ փոխշահավետ բազմաթիվ ոլորտներում համագործակցության խորացումը:

ՀՀ Նախագահը և Հունաստանի դեսպանը երկու բարեկամ պետությունների հարաբերությունների զարգացման գործում մեծ դեր են վերապահել նաև խորհրդարանական դիվանագիտությանը:

Դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Հունաստանի նախագահ Պավլոպուլոսի ջերմ ողջույններն ու ՀՀ Նախագահի հրավերն ընդունելու և փոխադարձ այցով Հայաստան ժամանելու պատրաստակամությունը, ընդգծելով, որ Աթենքում հաճույքով են հիշում տարեսկզբին ՀՀ Նախագահի պաշտոնական այցը Հունաստան, որը նոր խթան հաղորդեց միջպետական հարաբերություններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում