ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցները լուրջ ազդեցություն չեն ունենա Թուրքիայի վրա

Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցները լուրջ ազդեցություն չեն ունենա Թուրքիայի վրա

Թուրքիայի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները լուրջ ազդեցություն չեն ունենա երկրի վրա: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ նախքան Ադրբեջան մեկնելը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքիայի դեմ ԵՄ առաջարկած պատժամիջոցները լուրջ խնդիր չեն հանդիսանա մեզ համար: Արդեն երկար տարիներ ԵՄ-ն ժամանակ առ ժամանակ պատժամիջոցներ է կիրառում Թուրքիայի նկատմամբ»,- շեշտել է նա:

Էրդողանը մեկնաբանել է նաև Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերություններում առկա իրավիճակը: «Զենքի ձեռքբերման հետ կապված նրանց քայլերը և հայտարարությունները մենք ճիշտ չենք համարում: Ավելին՝ ճիշտ չենք համարում նաև նրանց մոտեցումը Սիրիայի հյուսիսում և Եփրատ գետից հյուսիս-արևելք ընկած հատվածում ստեղծված իրավիճակին: Թող նախ նորընտիր նախագահ Բայդենը ստանձնի պաշտոնը, դրանից հետո միայն մենք նրա հետ կնստենք սեղանի շուրջ և որոշ հարցեր կքննարկենք»,- հավելել է Թուրքիայի ղեկավարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում