Կիպրոսի խորհրդարանի նախագահը դատապարտել է ադրբեջանական սադրանքը

Կիպրոսի խորհրդարանի նախագահը դատապարտել է ադրբեջանական սադրանքը

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության խորհրդարանի նախագահ Յանակիս Օմիրուն ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ անթույլատրելի է որակել Ադրբեջանի իշխանությունների պահվածքը և դատապարտել Բաքվի սանձազերծած բռնությունը: 

Խորհրդարանն արտահերթ քառօրյայի հերթական օրը շարունակել է քննարկել օրակարգում ներառված 26 հարցերը, որոշ հարցերի քվեարկությունը տեղափոխվել է հաջորդ քառօրյա նիստերի օրակարգ:

Նիստը դեռ չսկսած ՕԵԿ-ը 20 րոպե ընդմիջում պահանջեց: Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այս քայլը պայմանավորեց անձնական տվյալների պաշտպանությանը  վերաբերող օրինագծում առկա խնդրահարույց դրույթներով: Ընդմիջումը, ըստ Բիշարյանի, թույլ կտար խմբակցություններին  ևս մեկ անգամ ծանրութեթև անել այն:

Մարդկանց թրաֆիքինգին վերաբերող օրինագծով էլ առաջարկվել է բարելավել թրաֆիքինգի զոհերի պաշտպանության համակարգը:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում