Գերմանիան կրկին մերժել է Ցեղասպանությունը ճանաչող օրենքից հրաժարվելու պահանջը

Գերմանիան կրկին մերժել է Ցեղասպանությունը ճանաչող օրենքից հրաժարվելու պահանջը

Գերմանիայի արտաքին գործոց նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը կոշտ արձագանք է հնչեցրել վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե ԳԴՀ իշխանությունները պետք է հրաժարվեն Հայոց ցեղասպանութունը ճանաչող օրենքից:

Գերմանական Deutsche Welle-ի փոխանցմամբ, Շթայնմայերը հայտարարել է, որ եթե Թուրքիան շարունակի արգելել Բունդեսթագի պատգամավորների մուտքը ռազմաբազա, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինվորները դուրս կգան այնտեղից:

«Քանի որ Ինջիրլիքում օտարերկրյա զինվորական առաքելությունների հարցը հաստատում է Դաշնային խորհրդարանը, ապա անհրաժեշտ է, որ պատգամավորները կարողանան այցելել առաքելության վայր»,- ասել է Շթայնմայերը:

Նա նշել է նաև, որ Չավուշօղլուի պահանջը՝ հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքից, որևէ կապ չունի խնդրի հետ:

Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող օրենք է ընդունել 2016-ի հունիսի 2-ին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում