ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ նախագահական ընտրություններ. Բարը ոչ մի կեղծիք չի հայտնաբերել

ԱՄՆ նախագահական ընտրություններ. Բարը ոչ մի կեղծիք չի հայտնաբերել

ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարն ասել է, որ իր գերատեսչությունն ուսումնասիրել է վերջին նախագահական ընտրություններում ձայների հաշվարկի հանգամանքները, և չեն հայտնաբերվել լայնամասշտաբ խախտումներ, որոնց մասին Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել՝ հաղորդում է BBC-ն:

Չնայած Բարը համարվում է Թրամփի քաղաքական դաշնակիցը, նրա խոսքերը հակասում են նախագահի պնդումներին, թե ընտրությունների արդյունքները կեղծվել են: Քվեաթերթիկների հաշվարկի նախնական արդյունքների համաձայն՝ ԱՄՆ նոր նախագահ է ընտրվել դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, որը ստացել է 306 ընտրիչի ձայն, մինչդեռ հաղթանակի համար բավարար էր 270-ը: Թրամփն ունի 232 ձայն:

Թրամփը դեռ հրաժարվում է ընդունել պարտությունը և շարունակում է անհիմն պնդել, որ ինքը իրականում հաղթել է, իսկ Բայդենը հաղթանակն ապահովել է կեղծիքների միջոցով: Ամերիկյան դատարանները, սակայն, մեկը մյուսի հետևից մերժում են հանրապետականների շտաբի հայցերը, իսկ նահանգները շարունակում են պաշտոնապես հաստատել ընտրությունների արդյունքները:

Իր ամենամոտ խորհրդականներին Թրամփն ասել է, որ մտադիր է 2024-ին կրկին առաջադրվել նախագահական ընտրություններում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում