Զատուլին. Լայնածավալ պատերազմն ինքնասպանություն կլինի Ադրբեջանի համար

Զատուլին. Լայնածավալ պատերազմն ինքնասպանություն կլինի Ադրբեջանի համար

Ադրբեջանում իրենք իրենց փակուղի են մտցնում ռազմատենչ հռետորաբանությամբ եւ ռազմական պատրաստություններով, «Նոյան տապան» պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ սփյուռքի և ինտեգրման ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ բացի հակամարտող կողմերի միջեւ անվստահությունից, նաև անվստահության մեկ այլ թիրախ կա. լիարժեք վստահություն չկա Մինսկի խմբում, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան: «Թվում է՝ հենց ղարաբաղյան հարցում են այս երկրների դիրքորոշումները շատ մոտ, քանի որ ռազմական լուծման կողմնակից չեն: Միաժամանակ, Ադրբեջանը մշտապես հայտարարում է Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին: Բայց, իրականում, բոլորի համար հասկանալի է, որ Բաքվի այժմյան տնտեսական հնարավորությունները, նավթա-գազային բարձը խոցելի են: Ամեն ինչ լայնածավալ պատերազմի նժարին դնելն ինքնասպանություն կլինի, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքական ռեժիմի համար»,- կարծիք է հայտնել Զատուլինը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում