Ի՞նչ որոշումներ է ընդունել գործադիրը, և ի՞նչ էին պահանջում նաիրիտցիները

Ի՞նչ որոշումներ է ընդունել գործադիրը, և ի՞նչ էին պահանջում նաիրիտցիները

  Կառավարության հերթական նիստին վարչապետը նախարարներին հանձնարարել է ուսումնասիրել և մինչև սեպտեմբերի 15-ն առաջարկներ ներկայացնել 2015 թվականի հիմնական ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նոր նախագահ նշանակելու նպատակով աշխատանքից ազատվել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Գործադիրը մի խումբ որոշումներ է ընդունել՝ ապահովելու նորաստեղծ Քննչական կոմիտեի աշխատանքը: Հովիկ Աբրահամյանի պահանջով՝ Հրանուշ Հակոբյանն էլ ներկայացրել է սեպտեմբերի 18-ից 21-ը Երևանում անցկացվելիք Հայաստան-Սփյուռք համահայկական  5-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Օրակարգից դուրս վարչապետը տեղեկացրել է, որ Կառավարությունը փորձում է լուծում գտնել պետական ԲՈՒՀ-երի երիտասարդ դասախոսների բարձրացրած կուտակային կենսաթոշակների վերաբերյալ հարցին:  Նաիրիտցիներն  էլ  առավոտից Կառավարության բակում էին մշտական պահանջներով. վճարել կուտակված 18 ամսվա աշխատավարձն ու հստակեցնել՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում գործարանին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում