Կառավարությունը քննարկում է պաշտոնյաների իրական ունեցվածքի բացահայտման մեխանիզմները

Կառավարությունը քննարկում է պաշտոնյաների իրական ունեցվածքի բացահայտման մեխանիզմները

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Հովիկ Աբրահամյանն սկսել է՝ շնորհավորելով մեդալակիր օլիմպիական մարզիկներին:

Իսկ օրակարգային հարցերի քննարկումից առաջ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է հակակոռուպցիոն պայքարի նպատակով իրականացված ուսումնասիրության արդյունքը: Քննարկվում է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ինստիտուցիոնալ մարմին ստեղծելու հարցը, որի հիմնական գործառույթը, նախարարի խոսքով, պետք է լինի հենց կոռուպցիայի դեմ պայքարը, այլ ոչ թե հակակոռուպցիոն պայքար իրականացնի՝ ի թիվս այլ գործառույթների: Մասնագետները նախատեսել են նաև իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմներ, որոնք կառավարության քննարկմանը կներկայացվեն առաջիկայում: Օրակարգային հարց է դառնում նաև պաշտոնյաների ծախսերի և եկամուտների համապատասխանությունը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում