ՄՄարի Կոստանյան

ՌԴ պատվիրակությունը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ

ՌԴ պատվիրակությունը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ

Այսօր Բաքու ժամանած ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Բաքվում սկսվել է ՌԴ միջգերատեսչական պատվիրակության հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մարիա Զախարովան:

ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունը, որի կազմում է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Բաքու է մեկնել Երևանից, որտեղ այսօր ավելի վաղ մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում