ՄՄարի Կոստանյան

Իրանն անպատասխանատու է որակել միջուկային ծրագրի ընդլայնման վերաբերյալ եվրոպական երկրների քննադատությունը

Իրանն անպատասխանատու է որակել միջուկային ծրագրի ընդլայնման վերաբերյալ եվրոպական երկրների քննադատությունը

Իրանը խիստ քննադատել է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի ընդլայնման գործընթացով մտահոգված եվրոպական երեք երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիային հայտարարությունը: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:

Իրանի արտգործնախարարության խոսնակը եվրոպական երկրների քննադատությունն անպատասխանատու է որակել:

Իրանական կողմը պնդում է, որ Իսլամական Հանրապետության խաղաղ նպատակներով իրականացվող միջուկային ծրագիրը միջազգային օրենքի շրջանակում է:

Ավելի վաղ Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան հայտարարել էին, որ խիստ մտահոգված են Իրանի՝ միջուկային ծրագրի գործընթացի վերսկսումով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում