Նախագահ Սարգսյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի պաշտոնակատարի հետ

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի պաշտոնակատարի հետ

Աշխատանքային այցով Բրազիլիայի մայրաքաղաք է ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Սերժ Սարգսյանի հանդիպումը Բրազիլիայի նախագահի պաշտոնակատար Միշել Տեմերի հետ: Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել հայ օլիմպիականների անունից`  Ռիո դե Ժանեյրոյում ստեղծված անհրաժեշտ բոլոր պայմանների և հոգատար վերաբերմունքի համար: 

Նախագահ Սարգսյանը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման կարևորության մասին և ընդգծել, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Բրազիլիայի հավասարակշռված ու անկողմնակալ դիրքորոշմանը: Սերժ Սարգսյանը կարևորել է աշխարհում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով առաջատար և ծանրակշիռ երկրներից մեկի` Բրազիլիայի հետ բազմաբնույթ կապերի զարգացումը և հույս հայտնել, որ իր այցը խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար՝ ուրվագծելով ապագա գործակցության նոր ուղղություններ: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել անցյալ տարի Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Հայ-բրազիլական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրվել են տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք համաձայնագրեր:

Նույն օրը՝ Երևանի ժամանակով ուշ երեկոյան, մայրաքաղաք Բրազիլիայում կայացել է Բրազիլիայում Հայաստանի դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում