Պուտինը Սարգսյանին է ներկայացրել Բաքվում կայացած զրույցի արդյունքները

Պուտինը Սարգսյանին է ներկայացրել Բաքվում կայացած զրույցի արդյունքները

Մոսկվայում ավարտվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ: Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես, նախագահները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը դրականորեն է անդրադարձել երկու երկրների առևտրա-տնտեսական հարաբերությունների վրա: 

Սերժ Սարգսյանը նաև իր գոհունակությունն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի գործադրած ջանքերի կապակցությամբ: «Իհարկե, կարևոր է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվեն: Մենք պատրաստ ենք դրան», - ասել է ՀՀ նախագահը: 

Իր հերթին Վլադիմիր Պուտինը նշել է, որ օրերս Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության կարգավորմանը: «Բնականաբար, հաճույքով կներկայցնեմ Ձեզ Բաքվում մեր զրույցների արդյունքների մասին», - ասել է ՌԴ նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում