ԵԱՀԿ առաքելությունը չկարողացավ դիտարկում անցկացնել ուղղաթիռի կործանման վայրում

ԵԱՀԿ առաքելությունը չկարողացավ դիտարկում անցկացնել ուղղաթիռի կործանման վայրում

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական ուղղաթիռի խոցման տարածք մուտք գործելու շուրջ բանակցությունները շարունակվում են: Երևանում Վաշինգտոնի գլխավոր դիվանագետի հետ հարցը քննարկել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Երևանը բանակցում է նաև համաեվրոպական անվտանգության ամենամեծ կառույցի՝ ԵԱՀԿ-ի հետ:

Կազմակերպության նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը չի բացառել, որ շուտով կմեկնի Բաքու՝ նաև այդ հարցը քննարկելու նպատակով: Իսկ մինչ այդ ԵԱՀԿ առաքելությունը  ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պլանային դիտարկում է անցկացրել:

ԵԱՀԿ-ն ներկայացնող դեսպան Անջեյ Կասպրչիկի խոսքով՝ իրենք փորձել են նախապես որոշված վայրի փոխարեն դիտարկումն անցկացնել ուղղաթիռի կործանման վայրում։ Սակայն Բաքուն այդ տարածքի համար անվտանգության երաշխիքներ չի տվել:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում