ԱԱԾ. ՊՊԾ գնդի զավթման գործով 47 անձ ձերբակալվել կամ կալանավորվել է

ԱԱԾ. ՊՊԾ գնդի զավթման գործով 47 անձ ձերբակալվել կամ կալանավորվել է

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման  փաստի առթիվ 2016թ. հուլիսի 17-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ: 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 և 235 հոդվածներով:

«Սույն թվականի օգոստոսի 1-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշված քրեական գործը նախաքննության մեկ այլ մարմնին  հանձնելու վերաբերյալ»,- նշված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում