Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. պարզաբանում

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

ՀՀռիփսիմե Ղազարյան

ԱԳ նախարարը հոկտեմբերի 30-ին կմեկնի Ժնև. խոսնակ

ԱԳ նախարարը հոկտեմբերի 30-ին կմեկնի Ժնև. խոսնակ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Ժնև, որտեղ հանդիպում կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հարցին, թե որքանո՞վ է իրատեսական Ժնևում նախատեսված հանդիպումը, եթե Ադրբեջանը չի պահպանում հրադադարի պայմանավորվածությունը, և թե ինչո՞ւ փոխվեց հանդիպման օրը, Նաղդալյանը պատասխանեց. «Հանդիպումը հոկտեմբերի 29-ի փոխարեն կկայանա մեկ օր անց, նշեմ, որ փոփոխությունը պայմանավորված է իրավիճակային և լոգիստիկ հանգամանքներով:

Օրակարգի վերաբերյալ կարող եմ ասել, որ Հայաստանի համար առաջնայինը, ինչպես բազմիցս նշվել է, կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է` համաձայն հոկտեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունների»,- ասաց Նաղդալյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում