Բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել

Բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել

Երևանի տարբեր հատվածներից երեկվա ընթացքում բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել, - ասել է Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նրա խոսքով՝ բոլոր քաղաքացիները ոստիկանություն բերվել են իրավական կոնկրետ հիմքերով։ «Ինչ վերաբերում է բռնության մասին ահազանգերին, կարծում եմ՝ վերջին տարիներին, բոլորն էլ համոզվել են, որ ոստիկանությունը վաղուց հրաժարվել է նման գործելաոճից, ոստիկանության աշխատանքը բոլորի համար տեսանելի է»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ոչ մի հայտարարություն և հրապարակում անարձագանք չի մնում: Ոստիկանության պետի հանձնարարությամբ բռնության մասին բոլոր այդ հաղորդումները ուսումնասիրվում են,- հավելել է ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում