ԼԼիլիթ Գասպարյան

Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին

Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին

Ըստ politico.com-ի՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առաջիկա ուրբաթ Վաշինգտոնում  առանձին կընդունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին:    

Տակավին պարզ չէ՝ արդյոք կկայանա՞ նաև հանդիպում արտգործնախարարների միջև, սակայն նրանց համաժամանակյա այցը ինքնին ուշագրավ է: Հանդիպումները կայանալու են ԱՄՆ նախագահի ընտրության նախօրեին: Պարբերականի՝ ԱՄՆ կառավարությանը մերձ կանգնած աղբյուրների համաձայն, առաջինը Պոմպեոյի հետ կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարարը:  

Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն էլ գոհունակություն էր հայտնել պետքարտուղար Պոմպեոյի այն հայտարարության կապակցությամբ, որ նա հանդիմանել էր Թուրքիային՝ հակամարտությունում Ադրբեջանին աջակցելու համար: «Մենք խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չենք տեսնում»,- ասել էր Ներսեսյանը»՝ գրում է politico.com-ը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում