ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՄՄարիամ Մխիթարյան

Սիրիայից զինյալների նոր խումբ են ուղարկել Ղարաբաղ. РИА Новости

Սիրիայից զինյալների նոր խումբ են ուղարկել Ղարաբաղ. РИА Новости

Ուրբաթ Սիրիայից ավելի քան հազար զինյալ է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ, РИА Новости-ին հայտնել է աղբյուրը:

«Մենք պատրաստվում ենք առաջիկա օրերին ևս մեկ խմբաքանակ ուղարկել»,- հավելել է նա:

Ավելի վաղ Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադն ասել էր, որ Թուրքիան Սիրիայից և տարածաշրջանի այլ երկրներից ահաբեկիչներին օգտագործում է  Բաքվին օգնելու համար: Անկարան կտրականապես մերժում է նման հայտարարությունները:

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը նույնպես հայտնել է, որ Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններին տեղափոխում են հակամարտության գոտի: Ընդ որում՝ խոսքը ոչ թե հարյուրավոր, արդեն նույնիսկ հազարավոր արմատականների մասին է:

Իրավիճակը սրվում է Ադրբեջանին ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ցուցաբերած աջակցության պատճառով: Հայաստանն էլ, իր հերթին, ՀԱՊԿ անդամ է:

Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի ունեցան հայ-ադրբեջանական բանակցություններ, կողմերը պայմանավորվեցին զինադադարի, ինչպես նաև սպանվածների, գերիների և մարմինների փոխանակման շուրջ, բայց մարտերը շարունակվեցին:

Հոկտեմբերի 18-ի գիշերը հումանիտար հրադադարի կազմակերպման երկրորդ փորձն արվեց, բայց դա էլ չհանգեցրեց կայուն ապաէսկալացիայի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում