ԿԿարմեն Ղուկասյան

ԱՀ քաղաքաշինության նախարարը և ՀՀ ԿԱ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը քննարկել են շինարարության «առաջնագծում» սպասվող անելիքները

ԱՀ քաղաքաշինության նախարարը և ՀՀ ԿԱ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը քննարկել են շինարարության «առաջնագծում» սպասվող անելիքները
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն ընդունել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանին և ՀՀ շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանին:
 
Քննարկվել են շինարարության «առաջնագծում» սպասվող առաջիկա անելիքները:
Սեպտեմբերի 27-ից սկսած Արցախի խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները թշնամու թիրախակետում են:
 
Վթարավերականգնողական, ապամոնտաժման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ շատ կան:
 
Գործնական առաջին քայլերն արդեն արված են: Միայն Ստեփանակերտում արդեն պարզ է, թե շինարարների ջոկատները որտեղից են սկսվելու աշխատանքը:
 
Հնարավոր ամեն ինչ արվելու է, որ կարճ ժամանակում Ստեփանակերտում, մյուս բոլոր քաղաքներում ու բնակավայրերում պատերազմի հետքն իսպառ վերացվի:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում