ԱԱրման Գալոյան

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է կրակը դադարեցնելու ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ու Հայաստանի ջանքերը

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է կրակը դադարեցնելու ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ու Հայաստանի ջանքերը

Արցախի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով հումանիտար զինադադար հաստատելու ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ու Հայաստանի ջանքերը:

«Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և Հայաստանի Հանրապետության ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։

Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական զինադադարի պայմանները՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարության և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների համաձայն»,- ասված է ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում