Հակամարտությանը Թուրքիայի միջամտությանը պետք է վերջ դրվի. Հունաստանի ԱԳ նախարար

ՍՍոնա Աղբալյան

Անկարայի միջամտությունը ևս մեկ հակամարտությունում շատ մտահոգիչ է։ Դրան պետք է վերջ դրվի: Այսօր ևս մեկ անգամ հայտարարեց Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Նիկոս Դենդիաս (Հունաստանի ԱԳ նախարար) - «Անկարայի միջամտությունы այս հակամարտությանը միջազգային ասպարեզում լուրջ մտահոգություն է առաջացրել։ Թուրքիային պետք է դատել գործողություններով, ոչ թե հայտարարություններով»:

Հայաստանը բարձր է գնահատում միջազգային հանրության խաղաղասիրական կոչերը, սակայն դրանք անտեսում է Ադրբեջանը: Այս երկու նոր հանգամանքը` Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների գործոնը, ստեղծել են ամենավտանգավոր հաշվարկը Բաքվում, որ իրենք կարող են չլսել միջազգային հանրության մոտեցումն այս խնդրում,- ասում է Մնացականյանը: Հունաստանը առաջինն էր, որ ԵՄ-ին դիմեց այդ հակամարտության արտաքին միջամտությունը բացառելու կոչով: Բայց Հունաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի գործակցությունը կոալիցիա չէ Թուրքիայի կամ ինչ-որ մեկի դեմ, այլ խաղաղություն սիրող ազգերի համախմբում է:

Նիկոս Դենդիաս - «Ուրախ կլինեի Թուրքիային էլ տեսնել այդ երկրների ցանկում, սակայն, ցավոք, Անկարան այս պահին կանգնած է տարածաշրջանում ստեղծված ագրեսիայի հետևում»։

Մնացականյան-Դենդիաս հանդիպման օրակարգը համատեղ ծրագրերի, արտաքին մարտահրավերներին դիմակայելու մասին էր. Արևելյան Միջերկրականն ու Կովկասը այս պահին բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունն է:

Զոհրաբ Մնացականյան (ՀՀ ԱԳ նախարար) - «Թեև հասկանալի է, որ Ադրբեջանի այս գործողությունների հետևում Թուրքիան է, սակայն այդ գործողությունների անդառնալի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը»:

Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները փաստագրում են նույն հանցագործները, որոնք համացանցում փառաբանում են իրենց քայլերն ու արարքները` այդ թվում գերեվարվածների հանդեպ նվաստացող վարքն ու սպանությունը: Տարածվող տեսանյութերը դրա ապացույցն են:

Հեռանկարում ավելի մեծ սպառնալիք է նաև Ադրբեջանի ղեկավարության քաղաքական որոշումը` իրենց իշխանության պահպանման համար իրենց երկիրը վերածել Թուրքիայի ազդեցության գոտու և միջազգային ահաբեկչական խմբավորումների օջախի։ Հայաստանի համար հարցը եղել և մնում է առավել քան պարզ` խոսքը գոյութենական անվտանգության մասին է: Արցախցիների ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումն առաջնային, գերակա խնդիրն է, այսօր նաև արտահայտվում է այն փաստով, որ սա ամենից բացի նաև պաշտպանության միջոց է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում