ԼԼիլիթ Սեդրակյան

Արտակ Բուդաղյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Արտակ Բուդաղյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արտակ Բուդաղյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝
4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Էմիլի Բուդաղյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասված է նախագահի հրամանագրում: 

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր՝ Արտակ Բուդաղյանին ու Արայիկ Հարությունյանին կշնորհվի գեներալ-մայորի, Օնիկ Գասպարյանին՝ գեներալ-գնդապետի կոչում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում