ՆՆարե Ոսկանյան

Ադրբեջանն ու Թուրքիան միտումնավոր փորձում են համատեքստից դուրս քննարկել իրենց ձեռնտու սկզբունքները․ Դոլուխանյան

Ադրբեջանն ու Թուրքիան միտումնավոր փորձում են համատեքստից դուրս քննարկել իրենց ձեռնտու սկզբունքները․ Դոլուխանյան

Միջազգային իրավունքի սկզբունքները փոխկապակցված են․ յուրաքանչյուր սկզբունք մեկնաբանվում ու կիրառվում է մյուս բոլոր սկզբունքների համատեքստում։ Այսինքն՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի մեկնաբանությունը պետք է դիտարկել մյուս ութ սկզբունքների հետ։ Այնինչ Ադրբեջանն ու Թուրքիան միտումնավոր փորձում են առանձնացնել ու համատեքստից դուրս քննարկել իրենց ձեռնտու այս սկզբունքները, ինչը հանրային գիտակցության և միջազգային իրավունքի մանիպուլյացիա է` գրել է Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի տեղեկատվական անվտանգության վարչության պետ Անուշ Դոլուխանյանը Ֆեյսբուքի իր էջում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում