ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

Երևանի մոտեցումն անփոփոխ է՝ Արցախի խնդիրը ռազմական լուծում չունի. Արմեն Սարգսյան

ՄՄայա Խաչատրյան

Արցախի պատերազմը լուսաբանող արտասահմանցի լրագրողներին նախագահ Սարգսյանն ասել է՝ Թուրքիայի նպատակն է Ադրբեջանին ցույց տալ, թե իրենք էթնիկ եղբայրներ են, թեև նրանք նման եղբայրներ ունեն շատ այլ երկրներում, իսկ հիմնական նպատակը Կովկասում ավելի գերակա դիրք ունենալն է:

Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) -Ինչի՞ համար է պայքարում Արցախի ժողովուրդը: Նրանք պայքարում են իրենց կյանքի, իրենց պատվի, իրենց ժառանգության, իրենց հավատքի, իրենց ընտանիքների, իրենց պատմության և իրենց տան համար: Լեռնային Ղարաբաղի փոքրաթիվ ժողովուրդը պայքարում է տարածաշրջանի, նաև՝ Եվրոպայի անվտանգության համար, նկատի ունեմ, օրինակ, էներգետիկ անվտանգությունը:

Խաղաղության հասնելու ճանապարհը կրակի դադարեցումն է, հրադադարի հաստատումը վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ աշխատանքը և բանակցությունների վերսկսումը, բայց՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև, ոչ թե Թուրքիայի. Թուրքիան չի կարող կողմ կամ միջնորդ լինել:

Արմեն Սարգսյան - ՆԱՏՕ-ի անդամ երկիրը չի կարող կապ ունենալ ՆԱՏՕ-ի հետ կապ չունեցող հակամարտության հետ՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի կողմից վերապատրաստված զինվորականներին, ժամանակակից տեխնիկան ու տեխնոլոգիաները: Սա մեծ խնդիր է Եվրամիության, ՆԱՏՕ-ի համար: Արդյո՞ք ՆԱՏՕ-ն թույլ է տվել իր անդամին անել այն, ինչ նա անում է հիմա, եթե այո՝ թող ասեն մեզ, եթե ոչ՝ ապա ինչո՞ւ են թույլ տալիս, որ այս ամենը տեղի ունենա:

Բանակցային գործընթացին վերադառնալու միակ ճանապարհը այս հակամարտությունից Թուրքիայի դուրս գալն է, հակառակ դեպքում իրավիճակը մեծ վտանգ է ներկայացնելու ամբողջ տարածաշրջանի համար:

Արմեն Սարգսյան - Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը պարզ պատճառով՝ որպեսզի հնարավորություն տա, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի բանակցությունների միջոցով: Մենք ցանկացել ենք, որ բանակցությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչվի, և հետո միայն Հայաստանը ճանաչի։

Եթե այս պատերազմը շարունակվի, և բանակցությունների վերադառնալու հնարավորություն չլինի, նախագահի խոսքով, Հայաստանy, ամենայն հավանականությամբ, այլ ընտրություն չի ունենա, քան ճանաչելը։ Երևանի մոտեցումն անփոփոխ է՝ խնդիրը ռազմական լուծում չունի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում