ԿԿարմեն Ղուկասյան

Նազարյանը միջազգային մարդասիրական կազմակերպություններին հրավիրել է միասին արձագանքելու Արցախում հումանիտար ճգնաժամին

Նազարյանը միջազգային մարդասիրական կազմակերպություններին հրավիրել է միասին արձագանքելու Արցախում հումանիտար ճգնաժամին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ այսօր նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքին։

«Ն.Գ. Լոուքոքի ուշադրությունը հրավիրել եմ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վրա, որն անասելի ցավ և անդառնալի հետևանքներ է պատճառել Արցախի քաղաքացիական բնակչությանը թե՛ այժմ, և թե՛ հետագա տարիների համար։

Նամակով պրն Լոուքոքին, միջազգային մարդասիրական և զարգացման կազմակերպություններին հրավիրել եմ միանալու մեզ՝ միասին արձագանքելու հումանիտար ճգնաժամին»,- տեղեկացրել է Նազարյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում