ԿԿարմեն Ղուկասյան

Եղոյանը «Եվրանեսթ»-ի շրջանակում կոչ է արել դատապարտել ահաբեկիչներին տարածաշրջան բերած Ադրբեջանին

Եղոյանը «Եվրանեսթ»-ի շրջանակում կոչ է արել դատապարտել ահաբեկիչներին տարածաշրջան բերած Ադրբեջանին

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտնել է, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի և Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների տեղական և տարածաշրջանային իշխանությունների` «Արևելյան Գործընկերության երկրներում դիմակայունության ամրապնդումը» թեմայով համատեղ սեմինարին իր գործընկերների հետ ներկայացրել են Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած այս պատերազմի վտանգները ոչ միայն Հայաստանի, ոչ միայն տարածաշրջանի, այլ ամբողջ եվրոպական մայրցամաքի համար։

«Կոչ արեցի անվանապես և հասցեական դատապարտել ջիհադիստ ահաբեկիչներին տարածաշրջան բերած երկրին՝ Ադրբեջանին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Եղոյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում