ԿԿարմեն Ղուկասյան

Վրաստանի ԱԳՆ-ն ռազմական բեռների տեղափոխման հետ կապված հերթական հայտարարությունն է տարածել

Վրաստանի ԱԳՆ-ն ռազմական բեռների տեղափոխման հետ կապված հերթական հայտարարությունն է տարածել
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ իր տարածքով ռազմական բեռներ տեղափոխելու հետ կապված հերթական հայտարարությունն է տարածել՝ հայտնում է «Ալիք մեդիան»:
 
«Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան պատասխանում է մի շարք լրատվամիջոցներում տարածված՝ Վրաստանով հարևան հանրապետություններ ռազմական բեռներ տեղափոխելու մասին ապատեղեկատվությանը:
 
Լաշա Դարսալիան բացատրում է, որ ղարաբաղյան զինված հակամարտության սրացումից անմիջապես հետո ռազմական բեռի տարանցումը ինչպես Ադրբեջան, այնպես էլ Հայաստան դադարեցվել է:
 
Իսկ թռիչքները, որոնք օդային տարածքում իրականացվում են, Վրաստանին հասանելի տեղեկատվության համաձայն, ունեն մարդասիրական և քաղաքացիական բնույթ և համապատասխանում են ICAO-ի ստանդարտներին»,- նշվում է Վրաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում