ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՆՆարե Ոսկանյան

Արցախյան հակամարտության կոնտեքստը փոխվել է. Արման Եղոյան

Արցախյան հակամարտության  կոնտեքստը փոխվել է. Արման Եղոյան

«Թե՛ նահանջի, թե՛ հրադադար հաստատելու որոշումները կայացվում են Թուրքիայում, և մեծ հաշվով տարօրինակ չէ, որ հիմա Թուրքիան հաշվի չի նստում հումանիտար  հրադադարի ռեժիմի հետ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Պատգամավորի խոսքով՝ հումանիտար հրադադարի պայմանավորվածությանը չհետևելու այլ պատճառ էլ կա: «Նույնիսկ կարճատև հրադադարից հետո Ադրբեջանի հասարակությունը տարբեր աղբյուրներից հնարավորություն է ստանալու տեղեկություն ստանալ իրենց իրական կորուստների թվի մասին: Եվ դա, կարծում եմ, ներքաղաքական լրջագույն պրոբլեմներ է ստեղծելու Ադրբեջանի ղեկավարության համար: Գիտեք, որ հարձակվող կողմը անգամներով ավելի շատ կորուստներ է կրում և կրել: Նման կորուստներ՝ ոչնչի դիմաց կամ, առավելագույնը՝ մեկ-երկու դիրքի, նույնիսկ գյուղի դիմաց՝ այս պահի դրությամբ տոտալ պարտություն է: Դրա համար իրենք փորձում են հնարավորինս բարելավել դիրքերը, որպեսզի երբ բացահայտվի իրենց կորուստների քանակը, գոնե ադրբեջանական հասարակությանը ներկայացնելու ինչ-որ բան ունենան: Այն, ինչ հիմա իրենք ունեն, համեմատելի չէ իրենց ունեցած կորուստների հետ ռազմագիտական տեսանկյունից»,- ասաց Եղոյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ այս հակամարտության կոնտեքստը փոխվել է, և հիմա այլևս պետք է ոչ թե հավասարակշռել տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները, այլ ուղղակի պետք է արցախահայությանը փրկել ֆիզիկական ոչնչացումից:

«Կամ, լավագույն դեպքում, տեղահանումից փրկելու համար ճանաչել նրանց որպես միջազգային իրավունքի սուբյեկտ՝ որևէ կարգավիճակով: Մենք ունենք նախադեպեր, երբ ճանաչվել են միջազգային իրավունքի սուբյեկտներ, առանց տարածքային առումով հստակ սահմանների»,- ասաց Եղոյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում