Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլին՝ տեղեկացնում է ՀՖՖ-ն: Հայաստանի հավաքականը մասնակցելու է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի չորրորդ մրցափուլին:
Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին՝ Տալլինի «Ա լը Կոք» մարզադաշտում։










