ՆՆարե Ոսկանյան

Պատերազմը սկսել է ադրբեջանական կողմը. նախագահը հարցազրույց է տվել RT-ին

Պատերազմը սկսել է ադրբեջանական կողմը. նախագահը հարցազրույց է տվել RT-ին

Նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել RT-ին, անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային:

 

«Եթե մի կողմը խախտում է հրադադարը, մյուս կողմը պատասխանում է: Իհարկե, շատ կարևոր է ունենալ մեխանիզմ՝ հստակեցնելու, թե ո՛վ է խախտում հրադադարը: Իսկ դա անելու շատ տարբերակներ կան, և դրանք պետք է գործի դրվեն:

 

Ինչ վերաբերում է Գյանջան ռմբակոծելուն կամ հրետակոծելուն, ես հստակ տեղեկություններ ունեմ, որ հաստատապես Հայաստանը չի հրետակոծել այն:

 

Երկրորդը՝ երբ խոսում եք հրադադարը խախտելու մասին, դժբախտաբար, դրա հայտարարումից անմիջապես հետո՝ ժամը 12-ին, Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծության ենթարկվեց: Ես խոսում եմ քաղաքացիական բնակչությանը հրետակոծելու մասին:

 

Երրորդ՝ մենք չպետք է մոռանանք իրական փաստը՝ ով է սկսել պատերազմը: Դա ադրբեջանական կողմն է, և ոչ թե Լեռնային Ղարաբաղի/Արցախի Հանրապետության բնակչությունը: Խախտումներ, դժբախտաբար, կան: Կարծում եմ՝ բոլոր կողմերը պետք է մեծ ջանքեր գործադրեն այն դադարեցնելու համար: Իհարկե, շատ կարևոր է ունենալ մեխանիզմ՝ հստակեցնելու, թե ով է խախատում հրադադարը: Իսկ դա անելու շատ տարբերակներ կան՝ միջազգայնորեն, տեխնոլոգիաների կիրառմամբ, և դրանք պետք

է գործի դրվեն, որովհետև քանի դեռ չկա լիակատար հրադադար, կողմերից և ոչ մեկը չի կարողանա օգտագործել հրադադարի հումանիտար կողմը»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ կհեռարձակվի վաղը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում