Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Ադրբեջանի հանդեպ միջազգային հանրության պատրանքները սպառվել են. «Լուրեր»-ի հարցազրույցը ԱՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

ՄՄարի Կոստանյան

Սկզբում մենք կարծում էինք, թե սա ադրբեջանա-ղարաբաղյան հերթական սրացումն է, բայց ժամանակը ցույց տվեց, որ ռազմական գործողություններում ներգրավված են նաև Թուրքիան և զինյալները: Այդ մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է ԱՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը: 

Նա նշել է, որ անցած օրերին հայ ժողովուրդը կրկին ցույց տվեց իր անկոտրում ոգին, և հերթական անգամ ապացուցվեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրությունը:

«Այս պատերազմում խրամատային, դիրքային պայքար քիչ կա, հիմնականում ընթանում են հրետանային և հրթիռային, ինչպես նաև օդային մարտեր: Անցած օրերի բանակցությունները և դրանց հետևած իրադարձությունները հերթական անգամ ապացուցեցին, որ ի դեմս Ադրբեջանի՝ գործ ունենք միջազգային հարաբերությունների մասնակից մի անպատասխանատու երկրի հետ»,- ասել է Ղուլյանը:

Նրա խոսքով՝ Սփյուռքի գաղթօջախների մեր հայրենակիցների մասնակցությամբ հուժկու ցույցերն այդ երկրների ղեկավարներին ստիպում են ավելի մեծ ներգրավվածություն և ազդեցություն ունենալ ստեղծված իրավիճակի վրա: «Բոլոր օտարերկրյա նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը և աջակցությունը հայերի բողոքի ակցիաներին ցույց են տալիս, որ նրանք նախկինում, միգուցե, ի պաշտոնե կաշկանդված էին, սակայն լավ են հասկանում մեր խնդիրները»,- ընդգծեց նա:

ԱԺ նախկին նախագահը վստահ է՝ Ադրբեջանի հանդեպ միջազգային հանրության պատրանքներն սպառվել են: «Բոլորը հասկացել են, որ Ադրբեջանը ցանկանում է իրականացնել հայերի հերթական ցեղասպանությունը: Թուրքիայի ներգրավվածությունն այս գործընթացում ապացուցում է, որ նրանց նպատակն է շարունակել իրականացնել 20-րդ դարի սկզբին նախաձեռնածը: Բայց դա այս օրերին արդեն չի ստացվի: Պետք է բանակցել, սակայն հույս չունենալ, թե Ադրբեջանն այդքան հեշտ կհամաձայնի խաղաղ գործընթացին»,- նշել է Ա.Ղուլյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում