ՆՆարե Ոսկանյան

Բոլորիս խնդիրը Արցախի անկախության վերջնական ճանաչումն է, կարծում եմ՝ դրա ականատեսը կլինենք. Պողոսյան

Բոլորիս խնդիրը Արցախի անկախության վերջնական ճանաչումն է, կարծում եմ՝ դրա ականատեսը կլինենք. Պողոսյան

Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացը միշտ ընթացել է Մինսկի խմբի հովանու ներքո։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակը։

«Այս ձևաչափի մեջ ենք մենք առաջին հերթին պատկերացնում Արցախի անկախության ճանաչման փաստը։ Բնականաբար, այդ երկրների հետ աշխատանքներ տարվում են, և բոլոր քայլերը՝ անկախ իրավիճակից, պետք է գնահատենք ոչ թե հուզական դաշտում, այլ պետք է սթափ, քաղաքական, քաղաքագիտական հաշվարկներով կատարվեն։ Մեր խնդիրը, բոլորիս խնդիրը իրականում Արցախի անկախության վերջնական ճանաչումն է։ Դրա համար մեր քայլերը պետք է շատ հավասարակշռված լինեն։

Կարծում եմ՝ մենք բոլորս դրա ականատեսը կլինենք։ Դա մի գործընթաց է, որը պետք է առաջին հերթին համանախագահող երկրների հետ համաձայնեցված փորձենք առաջ տանել»,- ասաց Վահրամ Պողոսյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում