ՆՆարե Ոսկանյան

Թուրքիան հանդես է գալիս որպես տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ապակայունացնող գործոն. Հունաստանի ԱԳ նախարար

Թուրքիան հանդես է գալիս որպես տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ապակայունացնող գործոն. Հունաստանի ԱԳ նախարար

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հայտարարություն է արել ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպման ավարտից հետո: 

 

«Այսօր ես հնարավորություն ունեցա ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի իմ գործընկերներին տեղեկացնել Հունաստանի մայրցամաքային շելֆում՝ Կաստելորիզոյից հարավ, Թուրքիայի նոր ապօրինի գործողությունների մասին:
 
Բացատրեցի նաև ակնհայտը, թե ով է տարածաշրջանում բոլոր խնդրահարույց իրավիճակների հրահրողը` Լեռնային Ղարաբաղ, Սիրիա, Իրաք, Կիպրոս, Միջերկրական ծովի հարավ-արևելքում: Այդ բոլորի հրահրողը Թուրքիան է:
 
Թուրքիան հանդես է գալիս որպես տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ապակայունացնող, խաթարող գործոն: Ընդդեմ միջազգային իրավունքի, ընդդեմ Եվրոպական խորհրդի եզրակացությունների»,- Հունաստանում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ նշել է այդ երկրի ԱԳ նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում