ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտնել է, որ այսօր Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերով հանձնաժողովի հեռավար նիստում ներկայացել է Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
«Մանրամասն անդրադարձա տարածաշրջան ջիհադիստ ահաբեկիչների ներթափանցման և Արցախի քաղաքացիական բնակչության դեմ կասետային ռումբերի կիրառման փաստին։










