ՆՆարե Ոսկանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին ՊԵԿ-ը փոխանցել է 400 մլն դրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին ՊԵԿ-ը փոխանցել է 400 մլն դրամ

ՀՀ ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել, նշելով՝

 
«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է մասնակցությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի nախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքին:
 
Այս անգամ hիմնադրամի հաշվեհամարին ՊԵԿ-ը փոխանցում է 400 մլն ՀՀ դրամ:
 

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից փոխանցվել էր 30 մլն դրամ:

 

Այսօր մենք միասնական ենք առավել քան երբևէ, և յուրաքանչյուրս պետք է գիտակցի այս գործի կարևորությունը, նշանակությունը և դերը հայկական երկու Հանրապետությունների անկախության և անվտանգության համար:

 

Կոչ ենք անում բոլորին ուժերի ներածին չափով սատար կանգնել մեր հայրենիքին, բանակին, զինվորին և մասնակիցը դառնալ այս չափազանց անհրաժեշտ համահայկական ձեռնարկին:

 
Փա՛ռք Հայ զինվորներին
 

Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը

 
Փա՛ռք Արցախի Հանրապետությանը»։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում