ՆՆարե Ոսկանյան

Ամեն ինչ անելու ենք, որ ունենանք ժողովրդի բացարձակ վստահությունը վայելող Սահմանադրական դատարան․ ՍԴ նախագահ

Ամեն ինչ անելու ենք, որ ունենանք ժողովրդի բացարձակ վստահությունը վայելող Սահմանադրական դատարան․ ՍԴ նախագահ

ՍԴ նորընտիր նախագահ Արման Դիլանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, որ նախկինում ասել էր, թե ՍԴ նախագահի պաշտոնն իր համար գրավիչ չէ, ինչո՞ւ է այս դեպքում ինքնառաջադրվել:

«Չեմ ուզում շատ պաթոսային հնչի, բայց, իմ կարծիքով, այս իրավիճակում պարտավոր էինք այդ քայլը կատարել և պարտավոր էինք ընտրել Սահմանադրական դատարանի նախագահ։ Ես ասել էի, որ չեմ ուզում լինել ՍԴ նախագահ, քանի որ ինձ համար ավելի գրավիչ է ՍԴ դատավորի պաշտոնը և հիմա էլ եմ այդ կարծիքին։ Ինչպես նկատում եք, շատ ոգևորված չեմ»,- ասաց Դիլանյանը՝ ընդգծելով, որ պատկերացնում է, թե ինչ պատասխանատվություն, ու ինչ աշխատանք է սպասվում ապագայում։

ՍԴ նախագահը հայտնեց, որ նիստին բոլոր 9 դատավորներն էլ ներկա են եղել ու մասնակցել քվեարկությանը, իսկ ինքն ընտրվել է 6 կողմ ձայնով։

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ ունենանք ժողովրդի բացարձակ վստահությունը վայելող Սահմանադրական դատարան»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում