ՌՌոզա Խաչատրյան

Ադրբեջանում քրգործ է հարուցվել WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի դեմ

Ադրբեջանում քրգործ է հարուցվել WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի դեմ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ռուս լրագրող Սեմյոն Պեգովի նկատմամբ, որը Wargonzo նախագծի հեղինակն է:

Ռուս լրագրողին մեղադրում են, որ նա Հայաստանի տարածքով գնացել է Արցախ, որն Ադրբեջանը համարում իր օկուպացված տարածքը (Ադրբեջանի ՔՕ 318.2 հոդված՝ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում): Մարդիկ, որոնք առանց Բաքվի պաշտոնական ծանուցման գնում են Արցախ, հայտարարվում են «պերսոնա նոն գրատա» և հայտնվում ադրբեջանական «սև ցուցակում»: Ադրբեջանում նրանք քրեական հետապնդման են ենթարկվում:

Պեգովի դեմ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչության հրապարակային կոչեր», «Պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: 

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները ստուգում են ադրբեջանցի քաղաքագետ Սաադաթ Գուլիևի` Девичья башня տելեգրամյան ալիքում արված հրապարակումները, որոնք վերաբերում են Ղարաբաղին։ Գուլիևը, ի պատասխան ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի՝ Ղարաբաղում ընթացող պատերազմի, այդ թվում՝ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների մասին հրապարակումների, լրագրողին մահ էր «մաղթել» և գրել, որ նա «կոչնչացվի»:

Բացի դրանից՝ քաղաքագետը մի քանի հրապարակման մեջ անպարկեշտ խոսքեր էր ասել Պեգովի հասցեին։ Քննության արդյունքում կորոշվի քրեական գործ հարուցելու կամ մերժելու հարցը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում