ՄՄարիամ Մխիթարյան

Սաակաշվիլիին ծեծի են ենթարկել Աթենքում

Սաակաշվիլիին ծեծի են ենթարկել Աթենքում

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին, որն իր հայրենիքում տարբեր հանցագործությունների համար հեռակա կարգով դատապարտվել է երեքուկես տարվա ազատազրկման, ծեծի է ենթարկվել Աթենքում: Նա ժամանել էր այնտեղ ապրող վրացի էմիգրանտների հետ հանդիպելու համար՝ նախապատրաստվելով հոկտեմբերի 31-ին Վրաստանի խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հայտնում է Թբիլիսիում ВЗГЛЯД թերթի թղթակիցը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

Դեպքը տեղի է ունեցել կիրակի, տեսանյութը երկուշաբթի օրը տարածել է Tvalsazrisi (Կարծիք) ինտերնետային պորտալը:

Կին երկրպագուներով շրջապատված Սաակաշվիլիի վրա է հարձակվել գլխարկով մի երիտասարդ և մի քանի հարված հասցրել նրա գլխին: Խուճապ է սկսվել, և դեպքի վայր են կանչել Հունաստանի հատուկ նշանակության ջոկատին:

Ավելի վաղ Սաակաշվիլին ասել էր, որ իրենց խորհուրդ էին տվել Հունաստան չգնալ՝ զգուշանալով Եվրոպայում գտնվող վրացի հանցագործ տարրերից, որոնք ենթարկվում են Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին: Սաակաշվիլին, սակայն, պատասխանել է, որ ինքը այնուամենայնիվ ժամանել է, քանի որ վախեցողներից չէ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում