ԱԱրման Գալոյան

Վարչապետը հանդիպելու է արտախորհրդարանական ուժերի հետ

Վարչապետը հանդիպելու է արտախորհրդարանական ուժերի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունենալու արտախորհրդարանական խոշոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ. 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Հանդիպմանը մասնակցելու են ՀՀԿ-ից՝ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ-ից՝ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Հայ ազգային կոնգրես»-ից՝ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը,  ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը և այլք։

Հիշեցնենք՝ երեկ էլ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդիպել էր ԱԺ խորհրդի անդամների՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ: Քննարկվել են Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքները արտաքին քաղաքականության ոլորտում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում