ԱԱրման Գալոյան

Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Թուրքական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը. տեղեկացնում է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Մոսկվայում հոկտեմբերի 9-10 կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակի վերաբերյալ: Ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության բոլոր դրույթները  խստորեն կատարելու անհրաժեշտությունը:

Ռուսական կողմը հաստատել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու պատրաստակամությունը՝  հաշվի առնելով մոսկովյան հայտարարության դրույթները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում